ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ո՞վ է դեմ «Նաիրիտի» շահագործմանը

Ո՞վ է դեմ «Նաիրիտի» շահագործմանը
16.06.2015 | 01:05

«Վերջապես հույս կա, որ մենք մեր աշխատավարձերը կստանանք, քանի որ վարչապետը ամիս-ամսաթիվ նշեց։ Հե՞շտ բան է` 18 ամիս գնաս աշխատանքի ու մի կոպեկ չստանաս։ Դեռ մի բան էլ մոտ երկու տարի պայքարենք»,- մեզ հետ զրույցում ասացին «Նաիրիտի» աշխատակիցները։
Եվ այսպես, անցած շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մինչև հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը կմարվի։ Սա նշանակում է, որ հարյուրավոր բողոքողների խնդիրը կլուծվի, թեև շատ ավելի լավ կլիներ պարտադրել ընկերության սեփականատերերին փակելու այդ պարտքը։ Չէ՞ որ հենց նրանց վատ կառավարումն է պատճառը, որ «Նաիրիտը» բոլոր ուղղություններով հսկայական պարտքեր է կուտակել, գործարանի տեխնիկական վիճակն էլ վատթարացել է։
Ճիշտ է, «Նաիրիտի» սեփականատերերն այս մոտեցմանը համաձայն չեն։ Ինչպես նշվել էր մամուլում, աշխատավարձերի մասով նրանք համարում են, որ պարտք չունեն, քանի որ այդ ժամանակահատվածում գործարանը չի աշխատել։ Այդ դեպքում թույլ տվեք հարցնել՝ ինչո՞ւ աշխատողներին չեն ուղարկել հարկադիր պարապուրդի։ Նման բան չի արվել, մարդիկ ամեն օր, իրենց գրպանից տրանսպորտի համար վճարելով, աշխատանքի են գնացել և վերադարձել։ Եվ հիմա, երբ աշխատողներն արդարացիորեն իրենց աշխատավարձն են պահանջում, հիշել են, որ գործարանը չի աշխատել։ Այլ կերպ ասած, մտադիր չեն էլ եղել վճարելու, և այս խմորը երևի թե շատ ջուր վերցներ, եթե վարչապետի վերջին որոշումը չլիներ։
Ի դեպ, հիշեցնենք, որ նաիրիտցիներն իրենց աշխատավարձի համար պայքարում են` սկսած Տիգրան Սարգսյանի վարչապետության վերջին տարվանից։ Գուցե խնդիրը չլուծվեր ևս մի քանի տարի, սակայն, փառք Աստծո, որ այսօրվա կառավարությունը որոշեց գոնե նաիրիտցիներին սեփականատերերի հույսին չթողնել։ Մնում է` խոսքը գործ դառնա, և մինչև հուլիսի 15-ը մարդիկ ստանան իրենց հասանելիքը, սոցիալական լարվածությունն էլ գոնե մի հատվածում նվազի։
Սակայն այսքանով «Նաիրիտի» խնդիրն ամբողջությամբ չի լուծվի։ Անցած շաբաթ ՀԲ-ն հայտարարեց իր ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց, «Նաիրիտի» հետագա շահագործումն արդյունավետ չէ, գործարանն աշխատեցնելու համար խոշոր ներդրումներ են պետք, որոնք չեն արդարացվի։ Այս տեսակետն անհիմն են համարում ոչ միայն նաիրիտցիները, այլև տնօրենությունը, փաստարկելով, որ շատ ավելի քիչ ներդրումներով կարելի է աշխատեցնել գործարանը, քանի որ «Նաիրիտի» արտադրանքի պահանջարկ կա շուկայում։ Երկու կողմերին լսելուց հետո այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀԲ-ն շահագրգռված է «Նաիրիտի» փակման հարցում։ Ի դեպ, նույն ՀԲ-ն ՀՀ-ի անկախության առաջին տարիներին խորհուրդ էր տալիս իշխանություններին չզարգացնել արդյունաբերությունը, այլ զարկ տալ գյուղատնտեսությանը։ Այդ խորհուրդ-խրատի պտուղները մինչ օրս Հայաստանի տնտեսությունը չի մարսում, շատ գործարաններ փակվեցին, թալանվեցին, և տարիներ շարունակ մարդիկ մնացին անգործ։ Այդ թվում` նաիրիտցիները։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ